211652_close_icon
views-count847 դիտում article-date 16:30 08-08-2025

Սոչին ենթարկվում է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակմանը

Սոչիում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք։ Քաղաքի և շրջակա լողափերում հանգստացող մարդիկ տարհանվել են։
Բոլոր զբոսաշրջիկներին խնդրել են լքել իրենց հանգստավայրերը։

Ավելի վաղ Սոչիի քաղաքապետ Անդրեյ Պրոշունինը հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքերի հարձակումը հետ է մղվել։ Նա կոչ էր արել ափամերձ գծի մոտ ապրող քաղաքի բնակիչներին դուրս չգալ։ Անօդաչու թռչող սարքերի վտանգի ռեժիմը կգործի մինչև հետագա ծանուցում։
Նա նաև կոչ էր արել մարդկանց զերծ մնալ անօդաչու թռչող սարքերի և դրանց բեկորների, հակաօդային պաշտպանության համակարգերի և արտակարգ ծառայությունների գործունեության լուսանկարներից և տեսագրություններից։

 

Նմանատիպ նյութեր