211652_close_icon
views-count7222 դիտում article-date 19:24 08-08-2025

Արաբկիցիների խնդիրները հրատապ լուծող, արաբկիրցիների շրջանում մեծ հեղինակություն վայելող, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը հրաժարականի դիմում է գրել

Սիրելի արաբկիրցիներ, բարեկամներ և հետևորդներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր որոշում եմ կայացրել աշխատանքից ազատման դիմում գրել: 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ 2022թ. գարնանը և կատարելով իմ աշխատանքային պարտականություններն, այսօր հպարտորեն ամփոփում եմ, որ Ձեր հետ միասին կարողացել ենք իրականություն դարձնել, նույնիսկ այն ինչ թվում էր անհնար:

Վերականգնել ենք մեր մանկության տարիների ամենասիրելի այգիները, պուրակները, բացազատելով ավտոտնակներից՝ բարեկարգել բակային տարածքներ, խաղահրապարակներ, վերահսկել նոր ճանապարհների կառուցումը, մանկապարտեզների հիմնանորոգումը, հետևողական եղել բոլոր գործընթացների անթերի լինելուն: 

Այս ամենի հնարավորությունն ընձեռելու, վստահության և աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քաղաքապետի տեղակալներին և Երևանի քաղաքապետարանի, մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի բոլոր անդամներին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալներ Գեղամ Կարապետյանին և Դավիթ Բալասանյանին: 

Շնորհակալություն եմ հայտնում նաև մեր գործընկեր հիմնարկ-հաստատություններին, որոնց հետ համատեղ ամենօրյա աշխատանք ենք տարել: 

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, հարգելի արաբկիրցիներ, անվերապահ վստահության, մեր նախաձեռնություններին անմիջական մասնակցության, և վարչական շրջանի նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: 

Ղեկավարել Արաբկիր վարչական շրջանը պատվով, շատ բարդ, ահռելի ծավալի և չափազանց պատասխանատւ աշխատանք է: Արաբկիրս մեր քաղաքի զարդն է: 

Աշխատել եմ անձնուրաց ձևով, 24/7 աշխատաժամանակով՝ ի նպաստ Արաբկիր վարչական շրջանի և ի բարեկեցություն մեր թանկագին բնակիչների։

Ցանկությունս է, որ Արաբկիրը զարգանա, ծաղկի: 

Անկախ նրանից թե որտեղ, ինչ գործունեություն կկատարեմ, միևնույնն է անելու եմ ամեն հնարավորն ու անհնարն իմ Արաբկիրի և արաբկիրցու համար:

Նմանատիպ նյութեր