Արտակարգ դեպք Երևանում․ Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում հսկայական ծառը տապալվել է՝ վնասելով ավտոմեքենաներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 20:30-ի սահմաններում, քամու հետևանքով, Մաշտոցի պողոտա–Ամիրյան փողոցների խաչմերուկում ծառը տապալվել ու վնասել է տրանսպորտային միջոցներ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ
Պարեկները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ դեպքի վայր կժամանեն Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, որպեսզի ծառը մասնատեն ու հեռացնեն անվտանգ վայր։
Պարեկային ծառայությունը պարզում է վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։
Պարզվել է, որ ծառի տապալման արդյունքում վնասվել են նաև էլեկտրական մալուխները և դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի աշխատակիցները։
Ժամը 22։15․
Արդեն 1,5 ժամ է փրկարարները էլեկտրական սղոցներով մասնատում են ծառը, սակայնք Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»
ՀՈԱԿ-ից ոչ ոք այպես էլ չի բարեհաճել։
Քաղաքացիները ամենավերջին խոսքերն էին հղում Բեգոյանի հիմնարկին։
Նա այստեղ պետք է լիներ ու լսեր թե ինչեր էին ասում իր հասցեին զայրացած քաղաքացիները։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։