Երեկ Արագածոտնի մարզում վթարի ենթարկված «Opel»-ի վարորդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ օգոստոսի 11-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է նույն օրը ավտովթարի հետևանքով նշված բժշկական կենտրոն տեղափոխված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում քննիչներ պարզել են, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 34-ամյա Ռոման Մ.-ն է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ օգոստոսի 11-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում, 34-ամյա Ռոման Մ․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին, ապա ծառերի և մի քանի պտույտ շրվելով գլխիվայր հայտնվել ձորակում։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության էին հասել «Մուլտի Տրանս»-ի՝ ժողովդրի լեզվով ասած տրանսպորտի «կանեցի» աշխատակիցներն և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկերի հերթապահ խումբը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Վրանգյանը և կրտսեր պարեկ Նարե Խաչատրյանը։
Դեպքի վայր էր ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ասատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ոստիկանության Աշտարակի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, վարչության պետի տեղակալ Հրաչ Դավթյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։