211652_close_icon
views-count796 դիտում article-date 15:16 09-09-2025

Ռուբեն Ռուբինյանը Իրանի ԱԳ նախարարին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահիդ Ջալալզադեի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային Ժողովից:

«Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարեւորություն ունեն Հայաստանի համար: Իսկ փոխայցերն օգնում են առավել ընդգրկուն դարձնել երկկողմ օրակարգը՝ միաժամանակ շարունակելով ակտիվ երկխոսությունն ու սերտ համագործակցությունը»,- ասել է Ռուբեն Ռուբինյանը:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները:

Վահիդ Ջալալզադեի խնդրանքով Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է մանրամասներ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր