211652_close_icon
views-count2332 դիտում article-date 14:31 10-10-2025

Պապիկյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցությունը

Հոկտեմբերի 10-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին և նորանշանակ ռազմական ու ռազմաօդային կցորդ, փոխգնդապետ Ժիրի Մռաչեկին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է փոխգնդապետին՝ Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ իր առաքելության ընթացքում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Չեխիա համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր