211652_close_icon
views-count772 դիտում article-date 15:28 10-10-2025

Հրադադարը Գազայում մտել է ուժի մեջ

Ուրբաթ, տեղի ժամանակով ժամը 12․00-ին, հրադադարը Գազայում ուժի մեջ է մտել, տեղեկացրել է Իսրայելի Պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

«Հրադադարի համաձայնագիրն ուժի մեջ է մտել  ժամը 12․00-ին։ Ժամը 12․00-ից ՑԱԽԱԼ-ի զորքերը սկսել են դիրքեր զբաղեցնել տեղակայման թարմացված գծերի երկայնքով՝ հրադադարի եւ պատանդների վերադարձման համաձայնագրի իրականացման պատրաստման շրջանակում։

ՑԱԽԱԼ-ի Հարավային հրամանատարության զորքերը տեղակայված են այս շրջանում  եւ կշարունակեն չեզոքացնել ցանկացած անմիջական սպառնալիք»,- նշվել է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր