Սպերցյանը միշտ հարգանք է ցուցաբերել իր թիմակիցների և մրցակիցների նկատմամբ՝ անկախ նրանց ազգությունից․ «Կրասնոդարի» երկրպագուները բաց նամակով դիմել են ՌՖՄ-ին
Ի պաշտպանություն Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` «Կրասնոդարի» երկրպագուները բաց նամակով դիմել են Ռուսաստանի սպորտի նախարար Միխայիլ Դեգտյարևին և Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովին: Այս մասին հաղորդում է Коммерсанть-ը:
«Էդուարդը միշտ հարգանք է ցուցաբերել իր թիմակիցների և մրցակիցների նկատմամբ՝ անկախ նրանց ազգությունից: Սպերցյանը միավորող է, այլ ոչ թե բաժանող։ Նա մարմնավորում է ազգերի բարեկամությունը: Նման հարձակումներով կարծես թե փորձեր են արվում վարաբեկելու ոչ միայն Սպերցյանին, այլև ակումբը:
Մենք կոչ ենք անում օբյեկտիվ հետաքննության և պահանջում ենք, որ մեղադրողները ներկայացնեն անհերքելի ապացույցներ»,- գրված է բաց նամակում:
Հիշեցնենք, որ «Ախմատի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի տնային խաղի 85-րդ րոպեին մրցակցի պաշտպան Ուսման Նդոնգը Հայաստանի ազգային հավաքականի 25-ամյա կիսապաշտպանի ծնոտին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և հեռացվել խաղադաշտից: Խաղից հետո սենեգալցին Սպերցյանին մեղադրել էր իր նկատմամբ ռասիստական վերաբերմունքի համար:
«Ախմատը» բողոք է ներկայացրել ՌՖՄ, Սպերցյանին սպառնում է մինչև 10-խաղյա որակազրկում: