211652_close_icon
views-count436 դիտում article-date 11:18 30-07-2026

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նոր փոխնախագահ և գլխավոր քարտուղար ունի

Հուլիսի 29-ին կայացած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում ձևավորվել է ֆեդերացիայի նոր գործադիր ղեկավարությունը։ Այս մասին հայտնում է ֆեդերացիան։
 
Բաց քվեարկության արդյունքում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ միաձայն ընտրվել է Սուրեն Զոհրաբյանը, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնում՝ Մերի Պողոսյանը։
 
«Մերի Պողոսյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում աշխատում է 2018 թվականից՝ համակարգելով գրասենյակի աշխատանքներն ու միջազգային կապերը։ Տարիների ընթացքում նա ակտիվորեն ներգրավված է եղել ֆեդերացիայի միջազգային ծրագրերի, ազգային հավաքականների և միջազգային մրցաշարերի կազմակերպչական աշխատանքներում։
 
Սուրեն Զոհրաբյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնում ընտրվում է արդեն վեցերորդ անգամ անընդմեջ։ Նա երկար տարիներ ակտիվ մասնակցություն է ունեցել ֆեդերացիայի գործունեությանը՝ իր ներդրումն ունենալով հայկական բասկետբոլի զարգացման, ծրագրերի իրականացման և միջազգային համագործակցության ընդլայնման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր