211652_close_icon
views-count1063 դիտում article-date 23:35 10-10-2025

Ադրբեջանում չեն տեղակայվի Ռուսաստանի հակառակորդ ուժերը, Բաքուն իրարամերժ ուղիների առջև է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը անդրադարձել է ՌԴ նախագահի և Ալիևի հանդիպմանը Վլադիմիր Պուտինի ելույթին․

«Մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, թե ինչ պայմանագրի մասին է խոսում։ Կարծես թե խոսքը ՛՛հյուսիս-հարավ՛՛ կոմունիկացիայի մասին է, որը պետք է անցնի Ադրբեջանով, ինչից Ադրբեջանը խույս է տալիս եւ ՛՛արևելք-արևմուտք՛՛ բրիտանա-արևմտյան նախագիծն է առաջ տանում։ Դրանք իրարամերժ աշխարհաքաղաքական նախագծեր են, հաշվի առնելով ներկա աշխաչհաքաղաքական հակամարտությունը։

Նաեւ նրա մասին է, որ Ադրբեջանում չեն տեղակայվի Ռուսաստանի հակառակորդ ուժերը, ըստ 2020 թվակսնի ռուս-ադրբեջանական պայմանագրի։

Այն, որ “մեր կողմից ամեն ինչ կանենք դրա համար” ոնց-որ սպառնալիք հնչի՝ երկկողմանի պայմանագրի կատարումը միայն մի կողմը չի ասում, որ ամեն ինչ կանի դրա համար, անկախ մյուս կողմի կամքի։

Նմանատիպ նյութեր