211652_close_icon
views-count1390 դիտում article-date 21:24 11-11-2025

Սիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարել է, որ սիրիա-ամերիկյան բանակցությունների ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել շարունակել մարտի 10-ի համաձայնագրի իրականացումը, որը ներառում է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) ինտեգրումը Սիրիայի արաբական բանակի շարքերում։

Այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։ Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը նաև հաստատել է, որ կաջակցի Իսրայելի հետ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված անվտանգության համաձայնագրի կնքմանը հասնելուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Սիրիայում վերակառուցման և ներդրումային ջանքերին՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակելու սահմանված պատժամիջոցների վերացումը։

Նախարարությունը նշել է, որ նախագահ Թրամփի ուղղորդմամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
 

Նմանատիպ նյութեր