211652_close_icon
views-count1489 դիտում article-date 20:08 11-11-2025

Արմեն Գրիգորյանը ԵՄ անդամ երկրների դեսպաններին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Նոյեմբերի 11-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպաններին:

Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդգծել, որ դրանց արդյունքում տարածաշրջանում հաստատվել է խաղաղություն։

Արմեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել Հայաստան–Եվրոպական Միություն և Հայաստան–ԵՄ անդամ պետությունների հետ համագործակցության ընթացիկ օրակարգին, ինչպես նաև կարևորել վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Հանդիպման երկրորդ հատվածում ԱԽ քարտուղարը պատասխանել է դեսպանների հարցերին։

ՀՀ ԱԽ

 

Նմանատիպ նյութեր