Հարցին՝ ինչո՞ւ այս կամ այն մարդուն չեք հարցաքննել, պատասխանում են շատ ուղիղ՝ մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ
Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման հետ և շատ ակներև հանգամանք եմ ցանակնում նշել, որ մեր հանրությունը իրազեկված լինի: Քննչական մարմին ի սկզբանե, օրենսդրորեն նախատեսված միայն մեղադրող մարմին չէ, քննչական մարմինը նաև անձի անմեղությունը հիմնավորող, ապացույցներ ձեռք բերող կառույց է: Այս մասին ասել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամը:
«Հարցադրմանը՝ ինչո՞ւ այս կամ այն մարդուն չեք հարցաքննել, պատասխանը շատ ուղիղ է ու դիպուկ՝ չենք հարցաքննել, որովհետև մտավախություն ունենք, որ այդ մարդը հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա: Այդ հայտարարությունն արել է քննչական խմբի ղեկավար Սպարտակ Պողոսյանը, որն, իմ խորին համոզմամբ, դուրս է վերջինիս լիազորությունների սահմաններից: Նա նման կերպ քրեական գործ վարելու իրավասություն պարզապես չունի»,-նշել է փաստաբանը։
Նա նշել է, որ տեղի են ունենում ակնհայտ անարդար դատական ակտեր, որը խոսում է դատարանների նկատմամբ ճնշման մասին: