211652_close_icon
views-count2185 դիտում article-date 15:52 01-01-2026

Գերմանիայում բանկից տասնյակ միլիոնավոր եվրոներ են գողացել

Գողերը տասնյակ միլիոնավոր եվրոյի արժողությամբ գույք են գողացել Գելզենկիրխենի Sparkasse բանկի պահոցներից:

Ինչպես հաղորդում է Euronews-ը, գողերը տոնական դադարի ժամանակ ներխուժել են պահոց՝ պատի մեջ անցք ծակելով։

Ոստիկանության և Sparkasse բանկի տվյալներով՝ գողության հետևանքով բանկի մոտ 2700 հաճախորդ է տուժել։

Իրավապահների կարծիքով գողացած փողի ընդհանուր թիվը 10-90 միլիոն եվրո է։ Ըստ գերմանական dpa գործակալության՝ գողությունն, ըստ ամենայնի, կդասվի Գերմանիայի խոշորագույն բանկային կողոպուտներից մեկը։

Նմանատիպ նյութեր