Չախալյանին փաստացի կտտանքների են ենթարկում, մարդը ցավերի մեջ մեռնում է. փաստաբանն ահազանգում է․ «Իրավունք»
«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կտրուկ վատացել է Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության ղեկավար ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ առողջական վիճակը: Սակայն, նրան հիվանդանոց չեն տեղափոխում, ոչ էլ շտապօգնություն են կանչում: Խնդրի մասին տեղյակ է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Թե ինչ քայլեր են ձեռնարկել, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել Չախալյանի պաշտպաններից փաստաբան ՎՐԵԺ ԽԱՉԻԿՅԱՆԻ հետ զրույցում:
«Մեկ ժամ առաջ եմ տեսակցել Չախալյանին: Պարզվում է՝ ուրբաթ երեկոյան նրա մոտ սկսվել են երիկամաքարային ցավերը: Միայն երկուշաբթի օրը նրան ցավազրկող են սրսկել: Փաստորեն, արդեն 5-րդ օրն է, ինչ նա այս վիճակում է: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ենք դիմել, կապ են հաստատել ՔԿՀ, որտեղից ասել են, թե այսօր նոր սոնոգրաֆիա են անելու: Մարդը ցավերի մեջ մեռնում է, նոր ուզում են տեղում սոնոգրաֆիա անել: Նոր քնից զարթնել են: Փաստացի, կտտանքների են ենթարկում: Վիճակը շատ վատ է», - ընդգծեց փաստաբանը:
Թե արդյոք որեւէ բացատրություն ունի նման անտարբերությունը՝ մարդու առողջության հանդեպ, Խաչիկյանն ասաց. «Քանի որ իրենք տեղեկացված են, որ վաղը Չախալյանի կալանքի ժամկետը լրանում է ու իրեն պետք է տնային կալանքի տանեն, դրա համար ժամանակ են ձգում: Բայց այդ երիկամաքարային ցավն ահավոր է: Իր տեսքը շատ վատ էր, ցավերի մեջ է։ Հազիվ եկավ տեսակցության, մի ժամ սպասել եմ: Մարդն այս վիճակում է ու որեւիցե մեկի պետքը չի: Եթե այսպես են վարվում Չախալյանի հետ, մյուսներին ի՞նչ կանեն: Ուղղակի, ապշել կարելի է բուժմասի անտարբերության վրա»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում