211652_close_icon
views-count637 դիտում article-date 10:47 04-04-2026

«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

«Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ կոնկրետություն դեռ չկա Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։ ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այս մասին ասել է 24News-ին տված հարցազրույցում։

«TRIPP-ի իրականացման հեռանկարներն այժմ մի փոքր անհասկանալի են»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Դիվանագետի խոսքով՝ հայկական կողմը նույնպես ասում էր, որ ամերիկյան վարչակազմը մի փոքր այլ առաջնահերթություններ ունի։

Կոպիրկինի կարծիքով` այն, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում, կանդրադառնա տնտեսական ցուցանիշների, ներդրումների անվտանգության վրա, և այս նախագծի համատեքստում ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ: Ամեն դեպքում Ռուսաստանը ողջունում է այն ամենը, ինչը կնպաստի հաղորդակցությունների իրական ապաշրջափակմանը։ Դեսպանը նշել է` կան նաև կարևոր դետալներ, օրինակ՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը, և իրավիճակը պետք է ամբողջության մեջ դիտարկել։

Նմանատիպ նյութեր