Հնդկաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանն աջակցելու համար
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ԱԳՆ-ին և կառավարությանը՝ Իրանից հնդիկ ձկնորսների տարհանմանն աջակցելու համար։
«Շնորհակալություն եմ հայտնում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և Հայաստանի կառավարությանը՝ այսօր Իրանից Հայաստանի տարածքով հնդիկ ձկնորսներին տարհանելու գործում ցուցաբերած աջակցության համար», - X սոցիալական ցանցում գրել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։