211652_close_icon
views-count2701 դիտում article-date 20:06 04-04-2026

Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է․ Armtimes.com

Armtimes.com-ը գրում է․ Բանակը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորներից մեկն է և այն պետք է լինի պաշտպանունակ՝ համալրված ժամանակակից սպառազինությամբ և տեխնիկայով, լինի ունակ՝ իրականացնելու երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու իր առաքելությունը։

Այս մասին հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ժամանակ։

«Այսօր, երբ Հայաստանը հաստատուն քայլերով շարժվում է դեպի խաղաղություն, շատ կարևոր է խոսել այն մասին, թե որն է բանակի դերն անվտանգության նոր ճարտարապետության մեջ, ինչպիսին պետք է լինի բանակը, և ինչ ենք արել այն արդիականացնելու համար։ Պետք է փաստել, որ բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի։ Իհարկե, մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալու վերջին շրջանում ակտիվացած բազում «փրկիչներին», օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների և շատ հարգելի արհեստական բանականության երկնած տեքստերին, բայց ընդամենը խորհուրդ կտամ նրանց ևս մեկ անգամ կարդալ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը, որտեղ կգտնեն իրենց բոլոր մտքերի զգալի մասը ո՛չ միայն հարցերի, այլև լուծումների տեսքով։

Չեմ բացառում, որ հանդիպեն ուղիղ մեջբերումների։

ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգը հստակ պատկերացում է տալիս, թե ինչ է արել իշխող քաղաքական ուժը ՀՀ բանակն ավելի պաշտպանունակ դարձնելու համար։ 2022 թվականից մեկնարկած բարեփոխումների ընթացքում ստեղծել ենք համակարգեր, որոնց հիմնական արդյունքների և դրական արդյունքների մասին դեռ շատ է խոսվելու։ Բանակը պրոֆեսիոնալ դարձնելու նպատակին հասնելու համար կատարել ենք բազում փոփոխություններ։ Արհեստավարժ բանակ կերտելու ճանապարհին ներդրել ենք «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որն այսօր արդեն դարձել է կերպափոխվող բանակի կարևոր առանցքը, իսկ հազարավոր երիտասարդներ դառնում են ծրագրի շահառու և արհեստավարժ բանակի կարևոր մասնիկ։ Նրանք հնարավորություն ունեն ատեստավորվել, ստանալ բարձր աշխատավարձ և նեցուկ կանգնել իրենց ընտանիքին և պետությանը։ Նրանց թիվն այս պահին 5319 է»,– ասաց Պապիկյանը։

Նախարարը նաև ընդգծեց, որ վերջին տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել պայմանագրային զինծառայողների վարձատրությանն ու սոցիալական ապահովությանը։ Ատեստավորման ծրագրի ներդրման արդյունքում հազարավոր զինծառայողներ բարելավել են թե՛ իրենց գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը, թե՛ ստացել են սոցիալական կայունության և բարեկեցության հնարավորություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր