211652_close_icon
views-count28482 դիտում article-date 20:32 06-05-2026

Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 5-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աճառյան 1 հասցեում գտնվող «Բուսաբանության ինստիտուտի» մուտքի հարևանությամբ գտնվող տաղավարի ետնամասում կախված դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ավանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։

Դեպքի մասին ոստիկանության Ավանի բաժնի տեղեկությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ազգությամբ ռուս Վալենտինա Օռլովան է, ում կախված վիճակում հայտնաբերել է Բուսաբանական այգու անվտանգության աշխատակիցը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվում են Վ. Օռլովայի ամբողջական տվյալները։
 
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր