Արտակարգ դեպք՝ Էջմիածնում․ բետոնե սալիկները փորձել են ամրալարի միջոցով բարձրացնել 4-րդ հարկ, սակայն այն պոկվել է, և քարերն ընկել են 37-ամյա տղամարդու վրա․ վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Մայիսի 5-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Չարենց փողոցի թիվ 6 շենքում շինարարության ժամանակ քարը գլխին ընկնելու հետևանքով գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա հարցականով ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Վաղարշապատի համայնքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Արշակ Մ․-ն է, ով նույն օրը ժամը 18։00-ի սահմաններում իրենց բնակարանում շինարարական աշխատանքներ կատարելու նպատակով շենքի բակից բետոնե սալիկները փորձել է ամրալարի միջոցով մորեղբոր որդու՝ Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Արտյոմ Ք․-ի հետ միասին բարձրացնել 4-րդ հարկի իրենց բնակարան, որի ժամանակ ամրալարը պոկվել և քարերը ընկել են Արտյոմ Մ․-ի գլխին՝ պատճառելով նշված մարմնական վնասվածքները։
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։