Բանտում ներքին կարգով կստանան իրենց պատիժը. Նարեկ Բավեյանն արձագանքել է Վեդիի մանկապղծության դեպքին․ Oragir.News
Հայ հասարակությունը ցնցված է Վեդի քաղաքում տեղի ունեցած մանկապղծության զարհուրելի դեպքից։ Առավել մեծ աղմուկ է բարձրացրել ու հասարակության զայրույթն առաջացրել այն տեղեկությունը, որ ենթադրյալ հանցագործությունն իրականացրած անձինք՝ 58 և 65-ամյա տղամարդիկ, ազատ են արձակվել՝ ձերբակալության 72 ժամը չլրացած, և նրանք անգամ մեղադրյալի կարգավիճակ չունեն, գրում է Oragir.News-ը։
Այս միջադեպի նկատմամբ անտարբեր չի մնացել երգիչ Նարեկ Բավեյանը, ով սոցիալական էջերում հանդես է եկել խիստ քննադատությամբ և պահանջով։ Նա նշել է, որ նման արարք գործած անձինք չպետք է ազատության մեջ մնան։
«Նման արարածները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ բանտում արդեն, վստահ եմ՝ ներքին կարգով նրանք կստանան իրենց համապատասխան պատիժը»,- նշել է երգիչը։
Արձագանքելով այն խոսակցություններին, թե հնարավոր է դա զրպարտություն լինի, Նարեկը շեշտել է, որ պատասխանատվությունը պատկան մարմինների վրա է։ Նրա խոսքով՝ եթե մեղադրանքն անհիմն է, ապա դա պետք է հստակ ապացուցվի, հակառակ դեպքում՝ հանցագործները պետք է մեկուսացվեն հասարակությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում