211652_close_icon
views-count319 դիտում article-date 21:17 29-07-2026

Այսօր՝ ժամը 18:36-ին, սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին

Հուլիսի 29-ին՝ Երևանի ժամանակով ժամը 18:36-ին սկսվել է լիալուսինը, սակայն այն հնարավոր կլինի դիտել գիշերային ժամերին։

Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Տարվա յուրաքանչյուր լիալուսին ունի իր յուրահատուկ անվանումը՝ կապված տվյալ սեզոնի բնական երևույթների հետ։ Հուլիսյան լիալուսինը հայտնի է որպես Եղջերուի լուսին։ Այս անվանումը գալիս է բնիկ ամերիկացիների ավանդույթներից, քանի որ հենց հուլիսին են արու եղջերուների նոր եղջյուրները սկսում ինտենսիվ աճել՝ ամեն տարի թափվելուց հետո։ Եղջյուրների այս նորացումը խորհրդանշում է աճ, կենսական ուժ և բնության զարթոնք»,- գրել է նա։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2026/07/29/203763

Նմանատիպ նյութեր