211652_close_icon
views-count772 դիտում article-date 22:20 07-05-2026

Փաշինյանը մայիսի 28–ին 1 օրով կընդհատի արձակուրդը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Հանրապետության նախագահին տեղեկացրել է, որ նախընտրական քարոզարշավին մասնակցելու նպատակով մայիսի 8–ից կգտնվի արձակուրդում։ 

«Այն կընդհատվի միայն մայիսի 28-ին, որպեսզի պետական տոնի օրը որոշակի պարտականություններ ունեմ, այդ պարտականությունները կատարեմ և գուցե, նաև աշխատանքային ինչ-որ հարցեր լինեն այդ առիթով։

Բայց, ընդհանուր առմամբ, պլանավորում եմ քարոզարշավի մեջ լինել:

Այսօր Կառավարության նիստում նաև ասացի, որ ամենակարևոր խնդիրն այն է, որ մենք ապահովենք մեր պետական ինստիտուտները, Հայաստանի քաղաքացիների ազատ կամքի արտահայտությունը և, իհարկե, քաղաքական գաղափարների և ասելիքի ազատ մրցակցությունը երկրում։

Նմանատիպ նյութեր