211652_close_icon
views-count325 դիտում article-date 22:50 07-05-2026

Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի

Լիբանանի հարավին և արևելքին, ինչպես նաև Բեյրութի հարավային արվարձանին Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով մարտի 2-ից մինչ օրս զոհվածների թիվը հասել է 2727-ի։ Եվս շուրջ 8400 մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ Իսրայելի հարվածների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 12 մարդ։

Ըստ տեղեկությունների՝ միայն մայիսի 6-ին իսրայելական օդուժը հարվածեր էր հասցրել լիբանանյան 28 բնակավայրերի։ Նշվում է, որ մայիսի 7-ին շարունակվել են ավիահարվածները հարավային Լիբանանին։

Նմանատիպ նյութեր