211652_close_icon
views-count487 դիտում article-date 23:05 07-05-2026

Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ

Փարիզի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի և նրա X ընկերության դեմ, որին պատկանում է համանուն սոցիալական ցանցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մայիսի 7-ին հայտնել է ֆրանսիական Monde թերթը՝ վկայակոչելով աղբյուրների։

Հոդվածում նշվում է, որ Փարիզի դատախազությունը մայիսի 6-ին նախնական հետաքննություն է սկսել X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) մայր ընկերության, դրա ղեկավար Իլոն Մասկի և մինչև 2025 թվականի ամառը գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Լինդա Յակարինոյի դեմ։Ապրիլին Մասկը չէր ներկայացել Փարիզի դատախազություն՝ X-ի դեմ հետաքննության շրջանակում ցուցմունք տալու համար։

Իսկ փետրվարին խուզարկություններ էին կատարվել Ֆրանսիայի նրա գրասենյակներում։

2025 թվականի հուլիսին Փարիզի դատախազությունը հետաքննություն էր սկսել X-ի դեմ՝ ալգորիթմերի ենթադրյալ մանիպուլյացիայի կասկածանքով։ Հետագայում հետաքննությունն ​​ընդլայնվել էր X-ի հարթակում աշխատող Grok չաթբոտի դեմ հայտարարությունների առնչությամբ՝ սեռական բնույթի ֆեյքեր ստեղծելու մեղադրանքներով։

Նմանատիպ նյութեր