Կարբի-Օհանավան մի քանի կմ ճանապարհը քանի տարի է խոստացել են բարեկարգել․ ամեն օր վարորդները վնասում են ավտոմեքենաները, իսկ շտապօգնությունը կանչի վայր հասնում է բավականին ուշացումով․ պատճառը առատ փոսերն են․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերջին օրերին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը նախարարի մոտ խորհրդակցություն են անցկացրել, որտեղ Դ. Խուդաթյանը մարզպետին և քաղաքապետին տեղեկացրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լավ տեղեկացված լինելով մարզի որոշ վարչական բնակավայրերում ճանապարհների անմխիթար վիճակի մասին, խիստ հանձնարարական է տվել, որ ճանապարհները պետք է վարորդների համար լինեն անցանելի՝ հագեցած ճանապարհային երթևեկությունը կարգավորող նշաններով։ Ինչի համար էլ իրենք պետք է շատ կարճ ժամանակում Արագածոտնի մարզում ճանապարհների վիճակի մասին ունենան հստակ ժամանակացույց, թե երբ են սկսելու և երբ են ավարտելու ճանապարհների ասֆալտապատման, այդ թվում՝ բակային հատվածներում, ու նաև որոշ տեղերում հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ խոշորացված համայնքի Կարբի բնակավայրից մինչև Օհանավան տանող մի քանի կիլոմետրանոց ճանապարհը երկար տարիներ վարորդների համար դարձել է իսկական փորձանք։ Փոսերը, այդ թվում՝ մարդաբոյ, անցնելուց հետո վարորդները մեքենաները տեղափոխում են ավտովերանորոգման կետեր, քանի որ եղել են նաև դեպքեր, երբ կոտրվել են ավտոմեքենաների անվահեծանները, թափարգելը, պայթել են անիվներ, և, որ ավելի մտահոգիչ է, շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը կանչի վայր բուժառուին հասնելու համար բավականին ժամանակ են հաղթահարում, ու պատճառը պատուհաս դարձած փոսերն են։
Որոշ հատվածներում չգիտես՝ ոռոգման ջո՞ւրն է, կոյուղաջո՞ւրն է, թե՞ խմելու,երկար ժամանակ է՝ հոսում է, իսկ, ըստ բնակիչների, «Վեոլիա ջուր»-ը սկզբից պատասխանել է, թե խնդրին ծանոթ են, մասնագետները կմոտենան, բայց վերջին օրերին այդ ընկերությունից պատասխանում են, որ խնդիրը իրենց տիրույթում չէ, պետք է դրանով զբաղվեն Արագածոտնի մարզպետարանն ու Աշտարակի քաղաքապետարանը, մինչդեռ բնակիչը, որպես սպառողներ, վճար կատարում է «Վեոլիա ջուր»-ին։
Այսօր՝ մայիսի 7-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցի ընթացքում բնակիչները խնդրում են կառավարությանը, որպեսզի այս մի քանի կիլոմետրանոց ճանապարհն էլ հիմնանորոգեն, քանի որ դա խոստացել էին դեռ մի քանի տարի առաջ։
Ու այդ խոստումը մնացել է չիրականացած խոստում, ինչի պատճառով էլ հավատը կորում է, և այն վերականգնելը որոշ չինովնիկների պատճառով դժվար է լինելու։
«Մենք շատ բան չենք խնդրում, ուզում ենք երթևեկել մաքուր, առանց փոսեր ունեցող և արտաքին լուսավորությամբ ապահովված ճանապարհով»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։