Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում թե՛ շտապօգնության, թե՛ հրշեջ մեքենաները կանչի վայր հասնում են բավականին ուշացած․ պատճառը՝ ավելի քան 20 տարի պատասխանատուների խոստացած, սակայն չվերանորոգված, փոսերով հարուստ ճանապարհն է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է, ինչ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչներն ամեն տարի պատկան մարմիններից լսում են նույն քոփի-փեյսթ արված խոսքերը, թե այս տարի գյուղի գլխավոր՝ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգվելու է։ Ու ամեն անգամ հազարավոր բնակիչներ նորից իրենց զգում են խաբված։
Այն, որ Պտղնի բնակավայրը այնքան մոտ է Երևանին, որ Երևանում փռշտան՝ այնտեղ կլսեն, իսկ Երևանից Պտղնի հասնելու համար շատ դեպքերում վարորդները հետո իրենց ավտոմեքենաները տեղափոխում են ավտովերանորոգման կետեր, քանի որ փոսերի պատճառով կոտրվում են անվահեծանները, թափարգելները, պայթում են անվադողերը, ու անգամ փոսերը շրջանցելու պատճառով տեղի են ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։
Թե ինչն է պատճառը, որ երկար ու ձիգ տարիներ Պտղնիի բնակիչները միայն խոստումներ են ստանում, բայց հետո այդ ամենը օդ է դուրս գալիս, երևի դրա պատասխանը կարող են տալ այն չինովնիկները, ովքեր պարտավոր են գոնե 10 տարին մեկ, եթե գյուղի ճանապարհները չեն հիմնանորոգում, ապա գոնե կատարեն փոսալցման աշխատանքներ։
Այս օրերին Կոտայքի մարզում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել են ճանապարհների հիմնանորոգման, որոշ հատվածներում էլ՝ այդ թվում բակային, փոսալցման աշխատանքներ։
Ու հիմա իսկական ժամանակն է, որ պատասխանատուները ապացուցեն, թե իրենց համար տարբերություն չկա, և Պտղնիում նույնպես կսկսվեն այդ աշխատանքները։
Այսօր՝ մայիսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցի ընթացքում շատ վարորդներ, ովքեր հրաժարվում էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Միայն վերջին 1 ամսվա ընթացքում 30-ից ավելի վարորդներ վնասել են իրենց ավտոմեքենաները Պտղնի բնակավայրի գլխավոր փողոցում եղած փոսերի մեջ ընկնելու հետևանքով»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։