211652_close_icon
views-count1996 դիտում article-date 17:12 08-05-2026

ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի հրամանատարի հանձնարարականով՝ տաք հետքերով հայտնաբերվել է «Hongqi»-ի 26-ամյա օրինախախտ վարորդը, ով ենթարկվել է վարչական պատասխանատվության. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Երեկ՝ մայիսի 7-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Պտղնի-Երևան-Դիլիջան մայրուղու հատվածում «Hongqi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը երթևեկում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի հանձնարարականով գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ պարեկները օպերատիվ ճանապարհով պարզում են նշված ավտոմեքենայի երթուղու վայրը և հայտնաբերում են օրինախախտ վարորդին, որից հետո վերջինը ենթարկվում է վարչական պատասխանատվության, ով հատել է «համընթաց ուղղությամբ տրանսպորտային հոսքերը բաժանող հոծ գիծ գծանշումը, ինչը նաև վթարային իրավիճակ կարող էր ստեղծել մյուս վարորդների համար»։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել խախտումը։

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը 26-ամյա Է. Ա.-ն է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր