Արցախի կորուստ, պարտություն, 5000 կյանք… այս ամենը հետապնդելու է Նիկոլ Փաշինյանին մինչև գերեզման ու գերեզմանում էլ. Լևոն Զուրաբյան․ aravot.am
«Երբ 2020-23թթ Փաշինյանն իր ոճրագործ քաղաքականությամբ մեզ ներքաշեց այս կործանարար պատերազմների մեջ, մեր ժողովրդի մի ամբողջ հատված ենթարկեց ցեղասպանության եւ վտարման: Փաշինյանը հիմա աշխատում է հայ ժողովրդի այս մի հատվածը դեպի ստրկացման ու թրքացման տանել: Հետեւաբար մեր այս հարգանքի տուրքը մեր հերոսներին մատուցելով՝ ընդգծում ենք, որ թույլ չենք տա, որ նա կործանի ՀՀ ինքնիշխանությունը »,- aravot.am-ի փոխանցմամբ, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լեւոն Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 9-ը տարիներ շարունակ Հայաստանում նշվել է որպես Եռատոն՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման եւ Արցախի Պաշտպանության բանակի կազմավորման օր: Այսօր Եռատոնից մնացել է սոսկ Հաղթանակի օրը:
Զուրաբյանի խոսքով՝ հաղթանակը հզոր պետությունն է, որն ապահովում է իր ժողովրդի համար ազատություն, ինքիշխանություն, բարեկեցություն եւ այլն. «Մենք մի ամբողջ ռազմավարական ծրագիր ենք ներկայացրել, որտեղ մենք իսկապես ռազմավարական լուծումներ ենք առաջարկում»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում