211652_close_icon
views-count1345 դիտում article-date 16:27 09-05-2026

Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում

Տափերական գյուղում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց հուզող հարցերն ու քննարկել գյուղի առջև ծառացած հիմնական խնդիրները։ Հայտնում են կուսակցությունից։

«Գյուղացիների հիմնական մտահոգությունները կապված են մթերման կայանների աշխատանքի, գյուղմթերքի երաշխավորված իրացման և գյուղացու աշխատանքի արժևորման հետ։

Այս մտահոգություններն ուղիղ արտահայտված են «Ուժեղ Հայաստան»-ի ծրագրային դրույթներում այն համոզմամբ, որ ուժեղ գյուղը ուժեղ Հայաստանի հիմքն է։

Ուժեղ Հայաստանում մարդկանց ձայնը պետք է լսելի լինի, իսկ գյուղացու աշխատանքը՝ գնահատված։ Ասել է Նարեկ Կարապետյանը։

Տափերականում Նարեկ Կարապետյանը այցելել է հայրենիքի հերոսներին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր