211652_close_icon
views-count1189 դիտում article-date 21:07 09-05-2026

Երևանում տեղի ունեցավ «Կանչ» և «Դեպի լույս» երգչախմբերի հիմնադրման  տասնամյակին նվիրված «Տեսնող սրտեր» հոբելյանական համերգը՝ լի հույզերով, սիրով ու անմոռանալի պահերով․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մայիս 5-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Երևանի Ն. Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում գործող (տնօրեն Սոնա Դավթյան), ՀՀ ԿԳՄՍՆ գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի (տնօրեն Տիգրան Բալոյան, կենտրոնի գեղարվեստական ղեկավար, Վաստակավոր մանկավարժ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սամվել Բալոյան) «ԿԱՆՉ» և «ԴԵՊԻ ԼՈՒՅՍ» երգչախմբերի հիմնադրման տասնամյակին նվիրված «ՏԵՍՆՈՂ ՍՐՏԵՐ» հոբելյանական համերգ-երեկոն:

Համերգին մասնակցում էին նաև ՀՀ Վաստակավոր արտիստներ Սոֆի Դևոյանի պարի դպրոցի սաները,  ՀՀ Վաստակավոր արտիստներ Արսեն Գրիգորյանը, (Գութան փառատոնի հիմնադիր), Անդրանիկ Սարկավագ մանուկյանը («Սասուն» ազգային երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար, նաև «Գաթա-բենդ» խմբի համահիմնադիր): Արմեն Դիվանյանի անվան «Արևներ» մանկապատանեկան  անսամբլի  սաները, Հենրիկ Իգիթյանի  անվան Գեղագիտության Ազգային կենտրոնի երաժշտական դպրոցի քանոնահարները, Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան ՏԽՈՒԵ թիվ 14 հատուկ դպրոցի «Վան» գործիքային անսամբլը: ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Միլլենիում» սպորտային և ժամանակակից պարի ստուդիայի սաները, «ԵՂԵԳՆ» պարի անսամբլի մենապարուհի Նարե Մեսրոպյանը, Արտաշատի Գեղագիտական կենտրոնի «Հայեր» պարային անսամբլի գեղեցկուհիները, ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» վարչության «Պատանի երկրապահ» ակումբի թմբկահարների վաշտի երեխաները։

Հյուրերին Ճեմասրահում իր գեղեցիկ ելույթներով դիմավորեց Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի փողային նվագախումբը:

Համերգին ներկա էր նաև երգահան Սասուն Պասկևիչյանը, ՀՀ ժողորդական  Թովմաս Պողոսյանը,ՀՀ  Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության փորձագետներ Անետա Սարգսյանը և Ինգա Տիգրանյանը, Երաժշտական, արվեստի, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, բուհերի դասախոսներ և այլոք:

Դահլիճը լեփ-լեցուն էր, բոլորը շատ հիացած հեռացան,  հանդիսատեսի  գոհունակ հայացքը, չդադարող ծափահարությունները,հիշարժան և անմոռաց պահեր, հուզեր, էմոցիաներ պարգևցին հանդիսատեսին:
Երգչախմբերին շնորհավորեց ՀՀ Վաստակավոր արտիստուհի Սոֆի Դևոյանը:

Երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանին իր ազգանվեր գործունեության համար շնորհակալագրով պարգևատրեց Պաշտպանության Նախարարության զինվորական հոգեբան, հրամանատար Յուրի Առուստամյանի տիկին Զարինե Հակոբյանը:

Երեխաները ՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ երգեցին «Մարտիկի երգը», որը խոսքերը՝ Գեղամ Սարյանինն է, երաժշտությունը՝ Աշոտ  Սաթյանի:

Արսեն Գրիգորյանը մի ազգային շարանով  ևս հանդես եկավ ՝ հիացնելով հանդիսատեսին: Բարեշնորհ Անդրանիկ Սարկավագ  Մանուկյանը երեխաների հետ երգեց «Տոտիկ» երգը: Նաև մի անակնկալ կատարում նվիրեց իր  «Շողն ես» երգը, մենապարեց «Հեքիաթ»  պարայիյն շոոի մենապարուհի  Լիանա Հայրապետյանը:

«Անկեղծ շատ հուզված եմ, «Տեսնող սրտեր» հոբելյանական  համերգային ծրագիրը անցավ շատ հույզերով և գեղեցիկ ապրումներով: Արել էինք ամեն հնարավորը , որպեսզի մեր հանդիսատեսը մեծ բավականություն ստանա:Շնորհակալ եմ բոլորին,ՀՀ Վաստակավոր արտիստներ  Սոֆի Դևոյանին, Արսեն Գրիգորյանին, Անդրանիկ Սարկավագ-Մանուկյանին, Արփինե Հովհաննիսյանին, Նարինե և նունե Պրուտյաններին, բոլոր պարային խմբերի ղեկավարներին և սաներին  մեծ ջերմության, նվիրումի ու շատ մեծ սիրով մեր համերգին  մասնակցելու համար:
Բոլորի կողմից այնքան շատ մեծ սեր և նվիրում տեսա, հուզեր,ապրումներ և գեղեցիկ անմոռանալի պահեր: 

«ՏԵՍՆՈՂ  ՍՐՏԵՐ» հոբելյանական համերգին մասնակցելու և Հայաստանում ներառական գեղարվեստական կրթության հանրայնացմանն աջակցելու համար ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել բոլորին,ԿԳՄՍ նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղեցիկ դահլիճը մեզ տրամադրելու համար, մեր  շատ սիրելի հանդիսատեսին»,- իր խոսքը եզրափակեց երգչախմբերի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր