211652_close_icon
views-count610 դիտում article-date 12:51 10-05-2026

Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 6 միավորով առաջատարների շարքում են

Իտալիայում ընթացող «Sardinia World Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է մեկ խաղափուլ:

Նախավերջին խաղափուլում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոնի կոչման կրկնակի հավակնորդ Յան Նեպոմնյաշչիի հետ, իսկ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը հաղթեց 2613 վարկանիշ ունեցող գրոսմայստեր Լեոն Լյուկ Մենդոնկային: Այս մասին հայտնում է Շախմատի ֆեդերացիան։

«Վերջին խաղափուլից առաջ Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:
Հնդիկ գրոսմայստեր Մուրալի Կարտիկեյանը և գերմանացի գրոսմայստեր Ֆրեդերիկ Սվանեն ունեն 6.5 միավոր:

Գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 5.5 միավոր, իսկ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը՝ 4.5 միավոր»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Նմանատիպ նյութեր