211652_close_icon
views-count1069 դիտում article-date 17:53 11-05-2026

ՇՄ նախարարը և Ռոմանոս Պետրոսյանը դիտարկել են «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինաշխատանքների ընթացքը

Մայիսի 11-ին «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում, որտեղ ակտիվ ընթացքի մեջ են COP17-ի համար շինարարական և նախապատրաստական աշխատանքները, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ դիտարկել է կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, նրանք ծանոթացել են ծրագրի տեխնիկական լուծումներին, իրականացվող շինարարական փուլերին և ենթակայանի շահագործման նախապատրաստական գործընթացին։ Կարևորվել է, որ աշխատանքներն իրականացվեն սահմանված ժամկետներում և բարձր որակական չափանիշներին համապատասխան՝ ապահովելով մայրաքաղաքի էներգամատակարարման հուսալի և անխափան աշխատանքը։

Այս օրերին Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը, և կարևոր է, որ միջազգային միջոցառումների և պատվիրակությունների ընդունման ընթացքում ենթակառուցվածքները լիարժեք պատրաստ և պատշաճ վիճակում լինեն։

Նախարարը լիահույս է, որ իրականացվող աշխատանքները էական ներդրում կունենան ինչպես քաղաքի էներգետիկ համակարգի կայունության, այնպես էլ միջազգային կարևոր միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակի ապահովման գործում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր