211652_close_icon
views-count1255 դիտում article-date 17:54 11-05-2026

ՀԷՑ-ում կան ավելի քան 4,5 մլրդ դրամի խնայված միջոցներ, որոնք կուղղվեն բաշխման ցանցի արդիականացմանը. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ՀԷՑ-ում առկա խնայված միջոցների մասին ու նշելով, որ դրանք ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը:

«ՀԾԿՀ-ի հաստատած ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 46,7 մլրդ ՀՀ դրամ (առանց ԱԱՀ), որի մոտ 75-80%-ը կազմում են աշխատանքի համար անհրաժեշտ էլեկտրատեխնիկական սարքավորումներն ու տարատեսակ նյութերը։

Այս պահին ինտենսիվ ընթանում են կապալի (շինարարական) աշխատանքների ձեռքբերման մրցույթների ամփոփման և պայմանագրերի կնքման գործընթացները, և բառացիորեն օրեր անց կմեկնարկեն բուն աշխատանքները։

Անհրաժեշտ սարքավորումների և նյութերի ձեռքբերման գործընթացները ևս իրականացվում են բացառապես բաց, թափանցիկ, մրցութային եղանակով, որոնց 35-40%-ն արդեն իրականացվել է, և հսկայածավալ մատակարարումներն ընթացքի մեջ են։

Ընթացիկ փուլում ՀԾԿՀ-ի սահմանած ՀԷՑ-ում գնումների կարգավորումներին խիստ համապատասխան և ՀՀ հանրային գնումների օրենսդրությանը առավելագույնս մոտարկված ընթացակարգերով ձեռք են բերվել ավելի քան 12,2մլրդ ՀՀ դրամի ապրանքանյութական արժեքներ, որոնց համար ՀԷՑ-ի 2026թ. գնումների պլանում նախատեսված էր շուրջ 16,7 մլրդ ՀՀ դրամ ֆինանսական միջոցներ։

Ըստ այդմ՝ այս փուլի համար միայն 2026 թվականի Ներդրումային ծրագրի իրականացման շրջանակներում բացառապես մրցության և ներառական գնումների արդյունքում ՀԷՑ-ում ունենք ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամի խնայված ֆինանսական միջոցներ, որոնք ամբողջովին ուղղվելու են բաշխման ցանցի ենթակառուցվածքների արդիականացմանը։

ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր