211652_close_icon
views-count1918 դիտում article-date 22:22 11-05-2026

Ավտովթար՝ Արարատի մարզում․ Դիմիտրովում բախվել են «Nissan Teana»-ն և «Mercedes»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Դիմիտրով գյուղի Արտաշատյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 57-ամյա Արմեն Ս․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 21-ամյա Համլետ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևորը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների անչափահաս է եղել, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմեն Ս․-ն՝ «Արտաշատ» բժշկական կենտրոն, անչափահասը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի, դասակի հրամանատարի տեղակալ Վասակ Առաքելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Հարությունյանը և Սիլվա Աբրահամյանը։

Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է անչափահաս վիրավորի ինքնությունը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր