Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա): Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։
Թաոլու ոճում
Սանդա ոճում
Թաոլու ոճում
- Արտաշես Ալավերդյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
- Սիրանուշ Ավագյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր:
- Արտաշես Ավագյանը - Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:
Սանդա ոճում
- Գրիշա Ալիխանյան - պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Սարգիս Երիցյան - պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Ֆելիկս Տերզիկյան - պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Ալեքս Խաչատրյան - պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Պավել Մանգասարյան - պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Միքայել Ալավերդյան - պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Կարոլինա Համբարձումյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
- Մանե Եգանյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
- Ասպրամ Խոսրովյան - երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր
- Դավիթ Հովհաննիսյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Կարեն Սահակյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն:
- Էրիկ Վիրաբյան - երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն:
- Դավիթ Բաղդասարյան - երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Տիգրան Թովմասյան - երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Գևորգ Բաղսասարյան - մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Ավանես Զաքարյանը - մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն:
- Ժիրայր Պետրոսյան - մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
- Հրանտ Թադևոսյան - մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Դավիթ Վարդանյան - մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն:
- Տիգրան Գևորգյան - մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Գրիգոր Տոնիկյան - մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր:
- Գառնիկ Գալստյանը - մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
- Վազգեն Մուրադյան - մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքարի չեմպիոն: