Եթե դուք կարծում եք, թե Տիգրանաշենը հեռու է ու ձեր ինքնագլխությունը կմնա աննկատ, չարաչար սխալվում եք․ Աիդա Կարապետյան
ԲԱՑԱՀԱՅՏ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՉՈՒԹՅԱՆԸ
Վեդիի քննչական բաժնի քննիչ Արսեն Սարգսյան, դատախազ Գագիկ Մնացականյան, դուք կորցրել եք պաշտոնյայի ձեր դեմքն ու բարոյականությունը։
Ստացել եմ ձեր հերթական ստափաստ «պատասխանը», որտեղ լկտիաբար պնդում եք, թե իբր ինձ պատասխաններ եք ուղարկել։ Բացահայտ հայտարարում եմ՝ դուք ստում եք։
Դուք ոչ թե պատասխան եք ուղարկել, այլ զբաղված եք եղել իմ ներկայացված հանցագործության մասին հաղորդումները «ջնջելով» և փաստաթղթերը կոծկելով։
Սա իմ անձնական հարցը չէ, սա ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՆ Է։
Ինչպե՞ս եք ձեզ թույլ տալիս դպրոցի հաշվին թալանը կոծկել։ Դուք չունե՞ք երեխաներ, թե՞ ձեր երեխաների ապագան կառուցում եք ուրիշի երեխաների կրթության հաշվին կատարված չարաշահումների վրա աչք փակելով։ Ձեր անգործությունը ոչ թե անփութություն է, այլ ՀԱՆՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ։
Հիշեցնում եմ ձեզ ՀՀ Քրեական օրենսգրքի այն հոդվածները, որոնց տակ դուք հիմա «մտնում եք».
Հոդված 441. Պաշտոնեական լիազորությունների չարաշահում (Դպրոցի թալանը կոծկելը հենց սա է)։
Հոդված 450. Պաշտոնեական անփութություն և անգործություն (Երբ հանցագործությունը տեսնում եք ու ձեզ «կույրի» տեղ դնում)։
Հոդված 482. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելը (Փաստաթղթեր անհետացնելն ու սուտ ծանուցումների մասին պնդելը)։
Պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից և Քննչական կոմիտեի նախագահից.
Անհապաղ ծառայողական քննություն սկսել Արսեն Սարգսյանի և Գագիկ Մնացականյանի նկատմամբ։
Վերականգնել իմ կողմից ներկայացված բոլոր այն փաստաթղթերը, որոնք «խորհրդավոր» կերպով անհետացել են քննչական բաժնում։
Պատժել բոլոր նրանց, ովքեր դպրոցը սարքել են իրենց անձնական եկամտի աղբյուրը։
Եթե դուք կարծում եք, թե Տիգրանաշենը հեռու է ու ձեր ինքնագլխությունը կմնա աննկատ, չարաչար սխալվում եք։ Ես թքած ունեմ ձեր կեղծ թղթերի վրա։ Ես պայքարելու եմ այնքան, մինչև դուք պատասխան տաք ձեր յուրաքանչյուր ստի ու յուրաքանչյուր կոծկված փաստի համար։
Ամո՛թ ձեզ, դուք պետական քանդողներ եք, ոչ թե իրավապահներ։ Անամոթ դեռ առանց ամոթի ասումա նույնաբովանդակ։