Ավինյանի արարքում հանցակազմ կա. իրավապահները պիտի քննեն այն. Իոաննիսյան․Oragir.News
«Մեր կարծիքով՝ առերևույթ հանցակազմ կա, այդ դեպքով իրավապահները պիտի քննեն։ Հակակոռուպցիոն կոմիտեն արդեն ասել է, որ ուսումնասիրում են»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ, իշխող ՔՊԿ նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու Տիգրան Ավինյանը նախընտրական շրջանում երիտասարդ աղջկան ֆոտոխցիկ է նվիրել։
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 221-ի համաձայն ընտրական շրջանում բարեգործություն իրականացնելն արգելվում է։
Նշենք նաև, որ ավելի վաղ լրատվամիջղներից մեկի հետ զրույցում Ավինյանը նշել էր, որ խոսքը մանկատան սանի մասին է, որին այցելել է մեկ ու կես տարի առաջ, համապատասխան ֆինանսավորում էին փոխանցել մանկատանը, որ տեսախցիկը գնվեր, բայց չէր գնվել։
Այս ամենի համատեքստում հետաքրքրական է այն, որ վերջերս իրավապահները քրեական վարույթ հարուցեցին Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածու Գոհար Ղումաշյանի դեմ՝ հեռուստացույց նվիրելու փաստով։ Նրան Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել բարեգործության արգելքը խախտելու համար։