211652_close_icon
views-count424 դիտում article-date 09:38 13-05-2026

Վաղարշապատ համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածքում գտնվող 2 հողատարածք. Արմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Արմավիրի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի մայիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վաղարշապատ համայնքի ղեկավարի, «Էջմիածնի Շուկա» ՍՊ ընկերության և երրորդ անձ Կարեն Մանվելի Գրիգորյանի, Կադաստրի կոմիտեի՝ ի թիվս այլնի, 2015 թվականի մրցույթներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

 Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 16-ի վճռով բավարարել է Արմավիրի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել 1175 քմ և 587 քմ մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ զբոսայգի հանդիսացող 2 հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու վերաբերյալ մրցույթները: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր են ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

 Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքին կվերադարձվեն 1175 քմ և 587 քմ մակերեսով հողատարածքները:

Նմանատիպ նյութեր