211652_close_icon
views-count1183 դիտում article-date 12:58 13-05-2026

Արաբկիր վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի Դավթաշենի փոքրիկ կամրջի վրա, որտեղ մեքենաների հոսքը բավականին շատ է, ստեղծվել է շինարարական աղբի բուրգ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Արդեն 10 օրից ավելի է՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին փողոցում՝ ժողովրդին հայտնի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանները կապող փոքրիկ կամրջի վրա, որտեղ երթևեկության հոսքը բավականին շատ է, աջ և ձախ կողմերում լցված է շինարարական աղբ։

Այսօր՝ մայիսի 13-ին, ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ 10 օրից ավելի է աղբը թափված է, սակայն պատկան մարմինները ոչինչ չեն ձեռնարկում այն հեռացնելու համար. «Գալիս են, միայն աղբամանների մեջ եղած աղբը դատարկում են, թողնում ու գնում են։ Եթե այսպես մնա, մի քանի օր հետո այս հատվածով երթևեկությունը կդառնա պատուհաս։

Ճիշտ է, աղբահանությամբ զբաղվում է «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում» հիմնարկը, սակայն Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն էլ կարող է հետևողականություն ցուցաբերել, նաև անհրաժեշտության դեպքում ունեն հնարավորություն տեղադրելու տեսախցիկներ և ցուցանակ, որ նշված հատվածում շինարարական աղբ թափելն արգելվում է, որպեսզի աղտոտողները գուցե աղբը թափելուց առաջ հետևություններ անեն։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր