«Ավինյան, ո՞նց է՝ քոնը միշտ ընդունում է, մերը մեկումեջ է ընդունում»․ Փաշինյանի տոմսը վճարեց Ավինյանը․ aravot.am
Aravot.am-ը գրում է․ ՔՊ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր քարոզարշավ է իրականացնում Աջափնյակում։
Երբ Նիկոլ Փաշինյանն ուզում էր ավտոբուսով գնալ Աջափնյակ, տեսնելով, որ ավտոբուս նստող որոշ քաղաքացիների քարտերը «մերժվում են», դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, ասաց․ «Ավինյան, ո՞նց է՝ քոնը միշտ ընդունում է, մերը մեկումեջ է ընդունում»։
Այնուհետև երկխոսության մեջ մտավ ավտոբուսով երթևեկող քաղաքացիների հետ։ Մի կին հազաց, Փաշինյանը հարցրեց՝ ինչի՞ եք հազում, հո չե՞ք մրսել ու շարունակեց․ «Երեկ ես անձրևի տակ ընկա, մի հատ վիտամին C խմեցի, հիմա ավելի լավ է ձայնս»։
Մեկ այլ հազացող կնոջ էլ հորդորեց օգտվել առողջապահության ապահովագրությունից, նա էլ ասաց, որ չի վստահում բժիշկներին։ Հետո պարբերաբար նրան հորդորում էր՝ այնուամենայնիվ, գնանք պոլիկլինիկա։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում