211652_close_icon
views-count2020 դիտում article-date 21:47 14-05-2026

Նրանք չեն նկատում Փաշինյանի վարչախմբի կողմից պետական ռեսուրսների բացահայտ չարաշահման վրա. Ռոբերտ Ամստերդամ

«ԵԽԽՎ վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ պարզապես թղթի կտոր չէ. այն ինձ համար խորը հիասթափություն է և, չեմ վախենա ասել, ուղղակի ամոթալի հարված ժողովրդավարությանը»,-ֆեյսբուքյան եթերում ասաց միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը՝ շարունակելով.

«Որպես մարդ, ով իր կյանքի 45 տարին նվիրել է իրավունքի գերակայության պաշտպանությանը, ես ցնցված եմ այն միակողմանի ու աղավաղված պատկերից, որը փորձում են ներկայացնել միջազգային դիտորդները։ Ես նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին այս զեկույցի հեղինակները նախընտրել են լռել։

Նրանք չեն նկատում Փաշինյանի վարչախմբի հարձակումները եկեղեցու վրա, ապօրինի կալանավորումներն ու պետական ռեսուրսների բացահայտ չարաշահումը։ Սա ժողովրդավարություն չէ, սա քաղաքական երեսպաշտություն է։

Իմ ուղերձը հստակ է. Հայաստանի ապագան պետք է որոշի միայն հայ ժողովուրդը, որի ինքնության հիմնասյունը Եկեղեցին է»։

Նմանատիպ նյութեր