Թբիլիսյան խճուղում մահաբեր փոսի մեջ հայտնված վարորդները դիմում են քաղաքապետ Տ․ Ավինյանին, Քանաքեռ-Զեյթունի և Արաբկիրի թաղապետերին․ «Էդ սրտիկ անելու փոխարեն մի քանի «սրտի չափ» ասֆալտով վերացրեք մահաբեր փոսը»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ , ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանկ է Երևանի Թբիլիսյան խճուղու մի հատված հազարավոր վարորդների համար դարձել է փորձություն։ Գրեթե ամեն օր, հիմնականում երեկոյան ժամերից հետո, այդ թվում մթնշաղին վարորդները ավտոմեքենաների անվահեծաններ, թափարգելներ են կոտրում, շատ դեպքերում էլ փողոցի ողջ երկայնքով քաղաքային իշխանության չակերտավոր ասած բարի կամքի դրսևորման արդյունքում հսկայական փոսը անիվների պայթելու պատճառ է դառնում։ Այդ հատվածն արդեն բավականին լավ հայտնի է շարժական վուլկանիզացիայի աշխատակիցներին, ովքեր առանց չափազանցության նույնիսկ եղել է, որ մեկ օրում 20-ից ավելի պատվեր են ունեցել այդտեղ՝ երբ վարորդները ընկնելով փոսը չեն կարողացել տեղաշարժվել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ, ամիսներ առաջ Թբիլիսյան խճուղում իրականացրել է միջին նորոգման աշխատանքներ, որոշ հատվածներում էլ կատարել է ասֆալտապատում ու հիմա գրեթե մեկ ամիս է Թբիլիսյան խճուղու այդ հատվածում մնացած փոսի պատճառով նախընտրական այս թոհ ու բոհին վարորդները Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանին, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանին ուղարկում են կոտրված սրտեր՝ ասելով․ «Էդ որ իրար հերթ չտալով ընկել եք փողոց առ փողոց, մարդկանց խոստանում եք ձեր սրտի չափ բարելավումներ, գոնե ձեր վարչական շրջանում գտնվող բավականին շատ շարժ ունեցող ճանապարհին երակ համարվող փոսը ասֆալտապատեք, թե չէ հետո չասեք, թե ինչի մեր սրտին դարման չեն էս մեր ընտրողները, ինչու արհամարհեցին, մեր սրտիկները ու մեր սրտին զարկերակը կանգնեցրեցին։ Էնպես որ էդ ձեռքերով, որ սրտիկներ եք անում մի քանի բուռ ասֆալտ բերեիք, որ մեզ՝ վարորդներիս, փրկեք էս վիճակից»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։