Եղվարդի և Նոր Հաճընի քաղաքապետերի փնթի աշխատանքը ոչնչացնում է քաղաքացիների կողմից ամայի ու աղբից մաքրված հազարավոր հեկտարներով ստեղծված դրախտային կանաչ գոտիները․ կեղտաջրերը լցվում է Հրազդան գետն ու հասնում Երևանյան լիճ․ ՖՈՏՈՌԵՊՈՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Արդեն տևական ժամանակ է Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանը և Նոր Հաճըն խոշորացված համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանը ցուցաբերում են քար անտարբերություն ու ոչինչ չեն ձեռնարկում բնությունը փրկելու, հարյուրից ավելի քաղաքացիների կողմից ամայի տարածքը դրախտային գոտի ստեղծելու գործում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կոտայքի մարզի Զովունի- Եղվարդ ավտոճանապարհի Քանաքեռավանի այգեգործական տարածքում երկար տարիներ տիրել է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ ու մեծ թվով քաղաքացիներ օրինականան ճանապարհով ձեռք են բերել այդ տարածքները ու մի քանի տոննա կենցաղային ու շինարարական աղբ հեռացնելով ամիսներ շարունակ, անգամ հանգստյան օրերին, ստեղծել են կանաչ գոտիներ։ Հազարավոր ծառեր են տնկել ու հիմա արդեն անզեն աչքով երևում է, թե ինչից ինչ են ստացել, բայց այս տարվա փետրվարից «Արագիլ» հողօգտագործողները պետք է քաղեյին իրենց արդար քրտինքով վաստակած բերքը, բայց դժվարանում են ու պատճառը Եղվարդ քաղաքի կոյուղատարերի վնասման պատճառով դուրս թափվող կեղատջրերն են , որոնք Եղվարդի և Նոր Հաճընի քաղաքապետերի անպատասխանատու, քաղաքացիների ու բնության նկատմամբ ոչ սրտացավ մոտեցման հետևանքով մի քանի կմ հոսելով լցվում է մարդկանց աստեղծավ դրախտային այդ կանաչ գոտիները՝ հասնելով նույնիսկ Հրազդան գետ և այնտեղից էլ՝ Երևանյան լիճ։
Երեկ՝ մայիսի 16-ին, «Արագիլ» հողօգտագործողներ այգեգործական սպառողական կազմակերպության բնակիչները հավաքվել էին ու խնդրում էին պատկան մարմիններին, որպեսզի գան և իրենց աչքով տեսնեն թե ինչպես է կեղտջուրը մի քանի կմ հոսում ու հասնում կանաչ գոտիները ու զգային այդ գարշահոտը։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Մենք ամայի տարածքը նույնիսկ մեր առողջության հաշվին սարքել ենք դրախտային մի հատված։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ ասում էր, որ պետք է 10 մլն ծառ տնկենք ու հիմա մենք արել ենք մեր բաժին աշխատանքը, կանաչ գոտիներ ենք ավելացրել, բայց ում է պետք, որ անպատասխանատու պաշտոնյաների մեղքով էդ ամբողջ կանաչ զանգվածները նորից բռնում է անապատացման ճանապարհը։ Մենք դիմել ենք շատ պատկան մարմինների, բայց միչև այժմ ոչ մի դրական պատասխան չենք ստացել։ Հիմա էլ չենք էլ հավատում այդ մարդկանց։ Միայն հույս ենք կապում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Հանրային ծառայությունները կարգավոր հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հետ։ Թե չե մնացած պաշտոնյաները դատարկ ու սին խոստումներ տվող են։ Տպավորություն է, որ այդ պաշտոնյաները խրախուսում են բնության ոչնչացումը և համաճարակի բռնկումը։ Մենք կարող էինք դիմել ավելի կտրուկ միջոցների, սակայն նախընտրական այս թոհ ու բոհին, որպեսզի մեր ազնիվ պայքարը բնությունը պահպանելու համար շատերի կողմից չքաղականացվի ու չշահարկվի, ձեռնպահ ենք մնում կտրուկ գործողություններից և նաև հավատում ենք, որ վարչապետը, ՏԿԵ նախարարը ու ՀԾԿՀ նախագահը մեզ միայնակ չեն թողնի բնությունը պահպանելու գործում»։
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բնակիչների նամակ-խնդրանքը, որը փոխանցվել է պատկան մարմիններին։
ՀՀ Վարչապետ պարոն ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ՏԿԵՆ նախարար պարոն ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆԻՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար պարոն ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ
ՀՀ առողջապահության նախարար տիկին ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻՆ
ՀՀ գլխավոր դատախազ տիկին ԱՆՆԱ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻՆ
ՀՀ Կոտայքի մարզպետ պարոն ԱՀԱՐՈՆ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ
ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի
պաշտոնակատար պարոն ՌՈԲԵՐՏ ԲԱԶԻԿՅԱՆԻՆ
ՀՀ ՀԾԿՀ նախագահ պարոն ՄԵՍՐՈՊ ՄԵՍՐՈՊՅԱՆԻՆ
Դիմումի համակարգող՝ ԳԵՎՈՐԳ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիմում ենք Ձեզ Կոտայքի մարզի, Քանաքեռավան համայնքի մի շարք հողի սեփականատերերի, հողօգտագործողների և «ԱՐԱԳԻԼ» այգեգործական-սպառողական կազմակերպության բնակիչների անունից:
2026թ. փետրվարի վերջից նշված տարածքի սեփականատերերս, և «ԱՐԱԳԻԼ» հողօգտագործողներս այգեգործական-սպառողական կազմակերպության բնակիչներս զգացինք գարշահոտ, որը գնալով սաստկացավ։ Մեր հողատարածքները սկսեց հեղեղել անհայտ ծագման ջրային զանգված, որը անտանելի գարշահոտ էր բերում իր հետ: Փորձեցինք գտնել ջրային զանգվածի սկզբնաղբյուրը: Պարզվեց, որ Կոտայքի մարզի Զովունի Եղվարդ խճուղուն հարակից «Արևաբաց» ռեստորանից մոտ 200 մետր հեռավորությամբ անցնող՝ Եղվարդ քաղաքի կոյուղատարը, այդ հատվածից սկսած, հոսում է բաց կերպով, առանց խողովակաշարի, մոտ 6 կիլոմետր, հեղեղում մեր հողատարածքները, այգիները, արոտավայրերը և ուղիղ լցվում Հրազդան գետը։
Արդյունքում՝ ողջ ճանապարհի ֆլորայի և ֆաունայի ոչնչացում, բնապահպանական հասունացած աղետ և համաճարակային մոտալուտ սպառնալիք օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց: Մարտի 25-ին հրավիրել ենք բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներին և կազմվել է համապատասխան արձանագրություն: Բազմիցս հրավիրվել են նաև ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի ներկայացուցիչները (այդ կոյուղատարը տվյալ կազմակերպության հաշվեկշռում է), տեսել իրավիճակը, սակայն խնդրին լուծում տալու որևէ գործողություն չի ձեռնարկվել:
Այս մասին նաև հրապարակում է կատարվել Գագիկ Շամշյանի կողմից SHAMSHYAN.com կայքում 17.04.2026թ.-ին:
Այդ հրապարակումից հետո խնդիրը կարգավորելու փոխարեն պատասխանատու պաշտոնատար անձինք փորձեցին խնդիրը աչքից հեռու տանել՝ փոխելով կոյուղաջրերի հոսքը մայրուղուց դեպի մեր գյուղնշանակության հողատարածքներ, արոտավայրեր, այգիներ, այնուհետև՝ Հրազդան գետի ուղղությամբ։ Այսպես շարունակվելու պարագայում և հրատապ գործողություններ չձեռնարկելու դեպքում հեռու չէ համաճարակը:
Խնդրում ենք վերցնել խնդիրը Ձեր անձնական վերահսկողության տակ և հանձնարարել համապատասխան ստորաբաժանումներին ձեռնարկել անհրաժեշտ հրատապ գործողություններ՝ խնդրին շուտափույթ լուծում տալու նպատակով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ տևական ժամանակ է՝ Կոտայքի մարզի Զովունի և Եղվարդ բնակավայրերի տարածքում՝ դաշտամիջյան և ձորի հատվածներում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Պատկան մարմինները, տվյալ դեպքում՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը՝ նախարար Համբարձում Մաթևոսյանի, Ջրային կոմիտեն՝ նախագահ Արամազդ Ղալամքարյանի, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի, Եղվարդ խոշորացված համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի, Զովունիի վարչական ղեկավար Արտաշես Ղարիբյանի և «Վեոլիա ջուր» ընկերության անպատասխանատու ու ոչ հետևողական աշխատանքի պատճառով մի քանի հեկտար տարածություն կարծես թե բռնել է ոչնչացման ճանապարհը։
Ապրիլի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.
«Փետրվար ամսից զանգահարես «Վեոլիա ջուր», զանգահարես Ջրային կոմիտե, Եղվարդի քաղաքապետարան ու ոչ մի միջոց չձեռնարկեն բնությունը կործանումից փրկելու ուղղությամբ։ Հիմա որ ասենք՝ ձեր արածը ոտնձգություն է բնության նկատմամբ, կասեք՝ ասացին։ Բա էլ ուրիշ ի՞նչ անուն տանք։ Ասում եք՝ առաջիկայում պատրաստվում ենք ընտրությունների։ Ժողովուրդը ոնց նորից վստահի ձեզ, ինչ հավատով ձեզ քվե տա։ Հենց ձեր նմաններն են, որ վարկաբեկում են վարչապետին ու ձեր նմաններն են, որ արհամարհած ունեն մեր հազարից ավելի հեռախոսազանգերը։
Հիմա չգիտենք ինչ է լինելու վերջը։ Խոշոր եղջերավոր անասուններին ու ոչխարներին առաջ բերում էինք էստեղ, արածեցնում, հիմա չենք էլ համարձակվում։ Որտե՞ղ տանենք հիմա։ Էս տարածքն առաջ էնքան մաքուր էր, որ խոտի հոտը անասուններին գերում էր, իսկ հիմա եկեք ու ձեր սեփական աչքերով տեսեք ու զմայլվեք, թե ձեր փնթի աշխատանքը ոնց է կործանում մի ամբողջ բնություն։
Դիմում ենք նաև բնապահպան ընկերություններին՝ խնդրելով, որպեսզի իրենք էլ միջամտեն ու իրենց ձայնը բարձրացնեն էս վայ չինովնիկների դեմ, պարտավորեցնեն, որպեսզի աշխատեն նրանք, այլ ոչ թե կաբինետներում նստած իրենց թափանները լցնեն։
Կեղտաջուրը արդեն 7 կիլոմետրից ավել հոսում է ու արդեն հասել է Զովունի - Եղվարդ ավտոճանապարհի գլխավոր հատվածին ու դրա պատասխանատուն դուք եք, հարգելի՛ չինովնիկներ։ Գոնե քանի ուշ չէ, արագ լուծեք խնդիրը և բնությունը գոնե կփրկվի ոչնչացումից։ էլ չենք ասում, որ օրերը տաքանալուց հետո չի բացառվում նաև համաճարակի բռնկումը»։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

ԴԻՄՈՒՄ