211652_close_icon
views-count1342 դիտում article-date 19:06 17-05-2026

Այս մարդիկ համակարգային վնաս են տվել մեր պետությանը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի իշխանության մասին

«Ես ուսումնասիրել եմ թվերը, թե այս շրջանում լոռու մարզը ինչքան է հայաթափվել։ Այն իրոք շատ մտահոգիչ է, դրա համար մենք ձեզ հետ լուրջ աշխատանք ունենք անելու»,- լոռու բնակիչների հետ իր առանձնատան դիմաց հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նա նշեց, որ քիչ ժամանակ ունեն, որպեսաի Լոռին դարձնեն աշխարհում լավագույն տուրիստական կենտրոններից մեկը, իսկ Վանաձորը՝ արդյունաբերական կենտրոն։

«Կարող ենք ամեն ինչ անենք՝ ասֆալտ անել, դպրոց կառուցել բայց եթե այդ գյուղերում մարդ չի ապրում և իրենք ասֆալտը տանում են գյուղ և դպորց կառուցում, ապա կոպիտ ասած «գրդոն» են արել»,-ասաց Կարապետյանը՝ շարունակելով.

«Այս մարդիկ համակարգային վնաս են տվել մեր պետությանը»։

նափաստեց, որ եթե Լոռիում է այդ վիճակը, ապա գյումրում ինչ վատ պատկերի ականատես կլինեն։

«Լոռիի ընտրություններ ոչ թե թվեր են, այլ էմոցիաներ»,-ասաց Սամվել Կարապետյանը համոզմունք հայտնեց, որ քշելու են Ալիևի մարզպետին և փչած փուչիկը պայթեցնելու են. «Ես աել եմ, եթե որոշի հայտարարել 10-րդ հանրապետությունը, մենք Լոռին ոչ մեկին չենք տալու»։

Պատասխանելով պատերազմով վախեցնելու իշխանությունների հայտարարության վերաբերյալ հարցին՝ Սամվել Կարապետյանն ասաց.

«Ալիևը զարթնում է, մի հատ փռշտում է, սա վախենում է։ Երեք անգամ լավ ծեծել է, աչքը վախեցրել է, երբ ուզում է մի հայտարարություն է անում, մեր ղեկավարը վազելով թմբուկ է նվագում, փոխանակ տղամարդավարի մի պատասխան տա, դրա համար էլ ծեծում են դրա համար էլ պատերազմում են, աչքերը դրել են Սյունիքի վրա։ Մենք ասում են՝ ձեր ծեծված ղեկավարը գնալու է տուն։ Մենք կարող ենք ծեծվել միայն Փաշինյանի դեպում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր