211652_close_icon
views-count1912 դիտում article-date 18:15 18-05-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ 18-ամյա տղան ընկերոջ ծննդյան արարողությանը մասնակցելուց հետո վիճաբանել է նրա մյուս ընկերների հետ, ովքեր իրեն ծեծի են ենթարկել, հետապնդել ու կրկին ծեծի ենթարկել․ կա վիրավոր

Մայիսի 14-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Քաջազնունի փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում, իսկ քիչ անց տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խսումբը Երվանդ Քոչար փողոցից «Պոլիտրավմա» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց  բուժօգնության է տեղափոխել մի երիտասարդի, ով հայտնել է, որ վայր է ընկել շենքի աստիճաններից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները պարզել են, որ տուժածը Երևանի բնակիչ 18-ամյա Մաքսիմ Ղ․-ն է, ով վնասվածքը ստացել է ոչ թե վայր ընկնելու, այլ ծեծի ենթարկվելու հետևանքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Մաքսիմ Ղ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մասնակցել է իր ընկեր ոմն Դավիթի ծննդյան արարողությանը, որից հետո Երվանդ Քոչար 9 հասցեի մոտ հանդիպել է Դավիթի ընկերներին, ովքեր անհիմն վիճաբանել են իր հետ հարվածներ հասցրել իրեն, որից հետո ինքը փախել է դեպի Քաջազնունի փողոց, որտեղ իր հետ վիճաբանած երիտասարդներից մի քանիսը հետապնդել են իրեն, կրկին հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, պատճառել ֆիզիկական ցավ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր