«Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստներ առաջարկվել են «Ռեալին»
Մադրիդի «Ռեալին» առաջարկվել է դիտարկել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլի թեկնածությունը։
Քանի որ իսպանական թիմն այժմ որպես գլխավոր առաջնահերթություն դիտարկում է պաշտպանական գծի ամրապնդումը, այս տրանսֆերը կարող է արդիական լինել։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներկա պահին «Ռեալի» և «քՄանչեսթեր Սիթիի» միջև խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ուղիղ բանակցություններ չկան, սակայն նրա գործակալներն ակտիվորեն ուսումնասիրում են տեղափոխվելու հնարավորությունը։
Բացի դրանից, մադրիդցիներին առաջարկվել են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և ավագ Բեռնարդու Սիլվայի ծառայությունները։ Սպասվում է, որ պորտուգալացին ամռանը կլքի անգլիական ակումբն ազատ գործակալի կարգավիճակով։
Նշվում է, որ Սիլվան արդեն մերժել է կարիերան կատալոնական «Բարսելոնայում» շարունակելու տարբերակը։