211652_close_icon
views-count1549 դիտում article-date 16:29 30-08-2026

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտովթար Տավուշի մարզում․ Սարիգյուղում «Mercedes»-ը վթարային իրավիճակ է ստեղծել, ինչի պատճառով բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օգոստոսի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Սարիգյուղ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Սյուզաննա Ա․-ի վարած «Tesla» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 33-ամյա Արման Ի․-ի վարած «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արման Ի․-ն, ուղևորներ 34-ամյա Միքայել Ա․-ն, 32-ամյա Կարեն Ա․-ն և 32-ամյա Էրիկ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռազմիկ Բաղրամյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Ազիբեկյանը և Գոռ Հարությունյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ քննիչներն ու պարեկները տեղում պարզել են, որ վթարի մեղավորը եղել է Տավուշի մարզի բնակիչ 62-ամյա Մանվել Դ․-ն, ով իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։

Տեսանյութը՝ այստեղ

Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր