Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին․ Սամվել Կարապետյանը՝ The Insider-ի հրապարակման մասին
Գաղտնիք ասեմ, ФСБ-ի եֆրեյտոր Փաշինյանն է, շուտով սերժանտ կդառնա, շան տեղ մի դրեք էդ լուրերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ խոսելով իր անձնագրային գործում ФСБ-ի առկայության վերաբերյալ The Insider-ի հրապարակման մասին։
«Այդ հրապարակումը Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործն է, շան տեղ մի դրեք։ Ես 1999 թվականին չեմ ստացել անձնագիր, ստացել եմ 93-94 թվականներին, դրա համար մեկնաբանելու բան չունեմ»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով, եթե մեր երկրում ФСБ-ի հետ մեկը կապ ունի, ուրեմն դա միայն Նիկոլ Փաշինյանն է։