Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվեց փրկել 6-ամյա աղջնակի կյանքը․ երեխան Արտաշատում վրաերթի էր ենթարկվել «BYD» ավտոմեքենայի կողմից և նշված ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի բուժանձնակազմը մի քանի օր շարունակ պայքարում էր մայիսի 9-ին բժշկական կենտրոն մոտ տեղափոխված ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 6-ամյա աղջնակի կյանքի համար։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց էր տեղափոխվել Արտաշատ բժշկական կենտրոնից, նույն օրը Արտաշատ քաղաքում «BYD» ավտոմեքենայով վրաերթի ենթարկվելուց հետո։
Գրեթե 24-ժամյա ռեժիմով Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում պայքարեցին և հասան արդյունքի։
Այսօր արդեն երեխայի մոտ դրական դինամիկա է զգացվում։ Հարևանները կարծես թե համակերպվել էին այն մտքի հետ, որ հնարավոր է՝ վրաերթը ողբերգական ավարտ ունենա, սակայն երեխայի ծնողները չէին հեռանում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, գրեթե ամեն օր նշված բժշկական կենտրոնում բացված մատուռում աղջնակի առողջության համար աղոթք էին անում առ Աստված, և առաջին հերթին Աստծո զորությամբ և բժշկական կենտրոնի անձնակազմի շնորհիվ ամեն ինչ բարեհաջող ընթացք է ունեցել։
Մայրն արդեն տեսակցել է աղջնակին, երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը՝ մայիսի 9-ին, վրաերթ էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 6-ամյա աղջնակի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի, Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էիննույն վաշտի պարեկներ Անուշավան Սողոյանը և Արգիշտ Հովհաննիսյանը։
Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն ունի տասնամյակների հարուստ պատմություն և կենսագրություն: Այն հիմնադրվել է դեռևս 1980-ական թվականներին (որպես Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց)՝ նպատակ ունենալով դառնալ մայրաքաղաքի կարևորագույն մանկական բուժհաստատություններից մեկը:
Տարիներ առաջ կենտրոնը, չնայած իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմին, գործում էր խորհրդային տարիներից մնացած ենթակառուցվածքներով. հիվանդասենյակներն ու ընդունարանները հաճախ չէին համապատասխանում ժամանակակից հարմարավետության ստանդարտներին, առկա էին լոգիստիկ խնդիրներ, հերթեր ու տարածքային սահմանափակումներ: Սակայն հաստատակամ քայլերով հիվանդանոցն անցավ արդիականացման բարդ ու պատվաբեր ճանապարհ:
Ինչպես տեղից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2023 թվականից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեկնարկած լայնածավալ ու հավակնոտ վերանորոգման աշխատանքներն այսօր արդեն իրականություն են: Փոխակերպման շունչն ու արդյունքներն ակնհայտ էին հիվանդանոցի բակ քայլ դնելու առաջին իսկ վայրկյանից։
Հիմնանորոգված նախասրահն այսօր վերածվել է գերժամանակակից, միասնական տեղեկատվական կենտրոնի, որն ապահովում է այցելուների ակնթարթային գրանցումն ու տեղեկատվության տրամադրումը՝ իսպառ բացառելով նախկինում հաճախ հանդիպող խառնաշփոթն ու հերթերը։ Բժշկական կենտրոնում բացվել է նաև ամբողջովին նոր, նորագույն սարքավորումներով հագեցած ընդունարան և անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, ինչը թույլ է տալիս շտապ բուժօգնության կարիք ունեցող հիվանդների բուժումն իրականացնել առավելագույն արագությամբ և բարձր արդյունավետությամբ: Ավելին՝ ընդունարանին կից վերանորոգվել ու գործարկվել են ռենտգեն կաբինետը, նեղ մասնագիտական խորհրդատվությունների և նմուշառման սենյակները, որտեղ անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունները կատարվում են մեկ հարկում՝ ռեկորդային ժամկետների հասցնելով ախտորոշման ճշտման ժամանակահատվածը։
Կառավարման նոր մշակույթին զուգահեռ՝ հիվանդանոցի տարածքում կազմակերպվել է խելացի միակողմանի երթևեկություն, ինչի շնորհիվ բացառվել է մտնող և դուրս եկող մեքենաների խաչումը։ Լիովին առանձնացվել է նաև շտապօգնության մեքենաների երթևեկությունը՝ ստեղծելով առանձին ճանապարհ դեպի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք և մոռացության մատնելով նախկին խցանումները։ Միևնույն ժամանակ, հիվանդանոցի բոլոր մուտքերը վերակառուցվել են հատուկ նախագծով՝ ապահովելով նստասայլակով բուժառուների լիարժեք ազատ, անվտանգ ու արժանապատիվ մուտքն ու ելքը։
Լուսանկարները ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։